ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Այսօր Իրանում պառլամենտական ընտրություններ են:

Այսօր Իրանում պառլամենտական ընտրություններ են:
02.03.2024 | 12:45

ՈՒ գրողը տանի, հայ իրականության մեջ ոչ մի խոսք:

Այն էլ այն դեպքում, երբ այդ ընտրությունների մանակցության թիվը, 1979 թ. ի վեր, կանխատեսվում Է, որ կլինի ամենացածրը՝ մոտ 30-32 տոկոս:

Այն դեպքում, որ ընտրելու կգնա հիմնականում Ազեր-թուրքական էթնիկ բնակչությունը:

Այսինքն նրանք, ովքեր, ըստ իրանական տվյալների, էլիտար դիրք են զբաղեցնում իրանական ռազմական

ուժերում, իրանական հետախուզությունում, Այաթոլլայի աշխատակազմում:

Եվ որոնց հետ բրիտանական հետախուզությունը ակտիվ աշխատանք է տանում:

Քար լռություն է մեզ մոտ, երբ Ադրբեջանը Իսրայելից հարձակողական զենք, մասնավորապես հրթիռներ է ստանում:

Ծիծաղելի կլինեք, եթե մտածեք, որ դա Հայաստանի դեմ

հարձակվելու համար է:

Մտածե՞լ եք` ինչ կլինի մեր վիճակը, եթե Իրանում ետընտրական սրացումներ տեղի ունենան:

Չնայած ի՞նչ եմ ասում և ումի՞ց նեղանում...

Պապենական խոսք ունենք՝ ինչ տերտերն ա, էն էլ ծուխը կլինի:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2279

Մեկնաբանություններ